Հոդված



2017-06-15

ՀԱՂԹԵԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԸ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ ԴԱՐՁԱՎ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑ

ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց ուսանողների մրցույթի արդյունքները:

Հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանի շրջանավարտ, Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի ուսանողուհի Սինարա Ղարիբյանը: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ անվանական կրթաթոշակակիր Արթուր Անտոնյանը: Երրորդ տեղը գրավեց Երևանի պետական համալսարանի շրջանավարտ Շուշանիկ Գյոլչանյանը:

Գլխավոր մրցանակ՝ եռօրյա այց Մոսկվա, որի ընթացքում մրցույթի հաղթողը՝ Սինարա Ղարիբյանը, կանցնի ստաժավորում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում, ինչպես նաև կմասնակցի Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երից մեկի ապահովագրության դասընթացների: Մրցույթի հաղթողները ստացան նաև դրամական մրցանակներ. առաջին տեղ՝ 300,000 դրամ, երկրորդը՝ 200,000 դրամ և երրորդը՝ 100,000 դրամ:

Մրցույթի հաղթողներին պատվոգրեր և մրցանակներ հանձնեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Անձնակազմի կառավարման դեպարտամենտի ղեկավար Անահիտ Աստաբաթցյանը՝ մաղթելով հետագայում նույնպես հասնել հաղթանակների:

Մարքեթինգային հաղորդակցումների դեպարտամենտի ղեկավար Էմմա Մոժարովան նշեց. «Կրթությունն այն ոլորտն է, որտեղ անհրաժեշտ է գումար ներդնել, քանի որ խելացի, կրթված երիտասարդները մեր երկրի գլխավոր ռեսուրսն են և ապագան: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ստանձնել է Հայաստանում քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու առաքելությունը, ուստի այդ շրջանակներում կրթության ոլորտում իրականացնում է մի շարք նախագծեր:  Մենք համագործակցում ենք Հայաստանի առաջատար ԲՈՒՀերի հետ։ Ամեն տարի ավելի քան 100 ուսանող մեզ մոտ անցնում է ուսումնական և նախադիպլոմային պրակտիկա։ Անցկացնում ենք մրցույթներ, լավագույն ուսանողներին տրամադրում ենք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ անվանական կրթաթոշակ։ Ընկերության աշխատակիցների մոտ 15 տոկոսը մեր նախագծերի մասնակիցներն են: Եթե արդյունքում նույնիսկ մեկ երիտասարդ մասնագետ որոշի չլքել Հյայաստանը, ապա մենք մեր նախագծերը կհամարենք հաջողված»:

Ուսանողներին շնորհավորեցին նաև մրցանակաբաշխության արարողությանը ներկա գտնվող ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները, մասնավորապես ՀԱԱՀ ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի դեկան Հրաչիկ Ջավադյանը:

Մրցույթի հաղթող Սինարա Ղարիբյանը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունից ստացավ  աշխատանքի հրավեր: Նա հայտնեց, որ շնորհիվ մրցույթի հաջողվեց ոչ միայն ստանալ խորը գիտելիքներ, հավատալ սեփական ուժերին, այլ նաև ամենակարևորը՝ ստանալ աշխատանք Ընկերությունում:

Հիշեցնենք, որ առաջին մրցույթի հաղթող, Աննա Ղալայանը, նույնպես աշխատում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունում, ընդ որում արդեն հանդիսանում է առաջատար մասնագետ:


վերադառնալ ցանկ