55

Այցելու



Մենք ձգտում ենք դարձնել մեր ապահովագրությունը առավելագույնս թափանցիկ, ուստի մենք բացեբաց հայտարարում ենք ապահովագրական ծրագրի հիմնական բացառությունները:

 

Որ ծախսերը չեն հատուցվում այցելուին.

  • Ինքնասպանության (ինքնասպանության փորձի) դեպքում:
  • Ինքն իրեն միտումնավոր մարմնական վնասվածք հասցնելու դեպքում:
  • Ինքն իրեն մտածված վտանգի ենթարկելու դեպքում:
  • Ալկոհոլի, թմրանյութերի կամ տոքսիկ նյութերի ազդեցության ներքո գտնվելու դեպքում:
  • Կոսմետիկ և պլաստիկ վիրահատությունների դեպքում:
  • Վեներական հիվանդությունների դեպքում:
  • Հոգեկան,  ուռուցքային, խրոնիկ հիվանդությունների, վտանգավոր վարակների դեպքում:
  • Սպորտի վտանգավոր տեսակներով զբաղվելու դեպքում:
  • Ապահովագրության պայմաններով նախատեսված այլ դեպքերում (պայմանները կարող եք լրացուցիչ բեռնել էջի աջ կողմում):

Որ ծախսերը չեն հատուցվում երրորդ անձանց.

  • Երբ երրորդ անձը հանդիսանում է նաև այցելու:
  • Երբ երրորդ անձը հանդիսանում է այցելուի հետ փոխկապակցված անձ: Օրինակ, Դուք այցելեցիք Ձեր բաջանաղին և որոշեցիք ջրել նրա ծաղիկները: Բաջանաղի օրխիդեան ջրելիս Դուք հանկարծակի ջուր լցրեցիք նրա մանրատախտակին և այն ուռեց: Նման դեպքում բաջանաղը հատուցում չի ստանա:
  • Երբ վնասի պատճառ է հանդիսանում այցելուի կողմից հիվանդության կամ վարակի փոխանցումը:
  • Երբ վնասը հասցվել է այցելուի կենդանու կողմից, ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման  հետևանքով: Օրինակ, Դուք եկել եք Հայաստան Ձեր մոպս ցեղատեսակի շնիկի հետ և մտել եք մոպսի հետ բար: Բարում մոպսը կծել է բարմենին: Նման դեպքում բարմենը չի ստանա հատուցում:
  • Երբ վնասը պատճառվել է նկարներին, կահույքին, հեռուստացույցին, սպասքին և այլ շարժական գույքին:
  • Եթե վնասը հասցվել է ցանկացած տիպի զենքի օգտագործմամբ:
  • Եթե վնասը կանխամտածված կամ դիտավորյալ հանցավոր գործողության կամ անգործության հետևանք է:
  • Ապահովագրության պայմաններով նախատեսված այլ դեպքերում (պայմանները կարող եք լրացուցիչ բեռնել էջի աջ կողմում):

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2013-08-05 15:52:20

 

Բեռնել լրացուցիչ

«Այցելու» ապահովագրության պայմաններ (pdf, 0ԿԲ)

Սակագներ (pdf, 198ԿԲ)