57



Ես գտնվում եմ ստանցիոնար բուժման մեջ և ինձնից պահանջում են վճարել բուժման համար: Կարող եմ արդյոք ձեռք բերել «Այցելու» Պայմանագիրը ստացիոնար բուժման ծախսերը հոգալու համար:

Ապահովադրողն իրավունք ունի չկնքել ապահովագրության Պայմանագիր այն անձանց գծով, ովքեր Պայմանագրի կնքման պահին գտնվում են ստացիոնար բուժման մեջ: Ձեր դեպքում մենք, ցավոք, ստիպված ենք մերժել:

Արդյոք պայմանագրով հատուցվո՞ւմ են սրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացած ծախսերը:

Այո, եթե սրտանոթային հիվանդության առաջացումը կրում է հանկարծակի բնույթ:

 

Բարդ է արդյոք կնքել Ապահովագրության պայմանագիր?

 

 

Բոլորովին. Պայմանագրի կնքումը տևում է հաշված րոպեներ: Պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը դիմել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ գլխամասային գրասենյակ կամ ցանկացած վաճառքի կետ, ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և լրացնել Ձեզ տրամադրված հարցաթերթիկը:

 

Ովքե՞ր կարող են ձեռք բերել «Այցելու» ապահովագրական վկայագիրը:

«Այցելու» ապահովագրության պայմանագիր կարող են ձեռք բերել Հայաստան ժամանած անձինք՝ երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում: Այսպես նրանք ապահովագրված կլինեն ինչպես հանկարծակի հիվանդանալու դեպքերից, այնպես էլ դժբախտ պատահարներից:

Հրապարակված է՝ 2018-11-13 18:19:25


Բեռնել լրացուցիչ

«Այցելու» ապահովագրության պայմաններ (pdf, 726ԿԲ)

Սակագներ (pdf, 161ԿԲ)