Հոդված



2018-01-24

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունվարի 22-ին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը  ներկայացրեց Հայաստանում նոր ապահովագրական պրոդուկտ – «Արկածային տուրիզմի ապահովագրություն», որը մշակվել է Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի Արկածային տուրիզմի ասոցիացիայի հետ համատեղ։ Այս պրոդուկտը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր վարում են ակտիվ կյանք` նախընտրում են ակտիվ հանգիստ կամ զբաղվում են սիրողական կամ պրոֆեսիոնալ սպորտով։

 ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության Անձնական ապահովագրության վաճառքների բաժնի ղեկավար Արմինե Բադալյանն իր ելույթում նշեց. «Պրոդուկտի  ստեղծումը նախաձեռնվեց  Հայաստանի Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից, այնուհետև իրենց խորհուրդներով մեզ շատ օգնեցին ակտիվ հանգստի ոլորտի մասնագետները և արդյունքում մշակեցինք փաթեթ, որը ծածկում է այդ ոլորտում առկա հիմնական ռիսկերը: Բոլորիս հայտնի է, որ սպորտը կապված է բարձր ռիսկի հետ և վնասվածք կարող են ստանալ ինչպես սկսնակները, այնպես էլ պրոֆեսիոնալները: Ունենալով ապահովագրական ծածկույթ, մարդիկ զերծ կմնան հետագա ֆինանսական խնդիրներից»:

  «Արկածային տուրիզմի ապահովագրություն»-ը երկար սպասված պրոդուկտ է: Հայաստանում, շնորհիվ պետություն-մասնավոր հատված ակտիվ ու արդյունավետ համագործակցության, արկածային, քայլարշավային, սպորտային զբոսաշրջության ոլորտներում էական զարգացումներ և հաջողություններ են գրանցվել, ձևավորվել և միջազգային ու ներքին շուկայում ներկայացվում են  բազմազան զբոսաշրջային արդյունքներ։  Զարգացման ներկա փուլում ապահովագրական փաթեթների առաջարկն արդիական է և անհրաժեշտ՝ ի նպաստ հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդման և շարունակական բարձրացման։ Հատկանշական է և կարևոր, որ առաջարկվող ապահովագրական փաթեթների ծածկույթն ընդգրկում է նաև Արցախը»- իր խոսքում ասեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։

Արկածային տուրիզմի ապահովագրությունը նախատեսված է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնակիչների համար և գործում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այն ապահովում է դժբախտ պատահարներից ապահովագրություն 5 միլիոն դրամի սահմաններում։ 

 


վերադառնալ ցանկ