60

Դժբախտ պատահարներ



Դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ մատչելի և հուսալի ապահովագրություն:

Դժբախտ պատահարներից  ապահովագրությունը մատչելի, պարզ և ունիվերսալ ապահովագրության տեսակ է, որը երաշխավորում է ֆինանսական պաշտպանություն այնպիսի ռիսկերից, ինչպիսիք են աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորուստը, հաշմանդամությունը և անգամ մահը, որոնք կարող են ի հայտ գալ արտադրությունում տեղի ունեցած վթարի, բնական աղետների, ճանապարհատրանսպորտային պատահարների, երրորդ անձանց անօրինական գործողությունների, ահաբեկչության և այլնի հետևանքով:

 

Ամենատարածված իրավիճակների համար մենք մշակել ենք հատուկ ծրագրեր, որոնք կօգնեն հաշված րոպեների ընթացքում ձևակերպել մատչելի վկայագիր, միաժամանակ կապահովեն հենց Ձեզ անհրաժեշտ հուսալի պաշտպանություն:

Ընտանիք

«Ընտանիք» հատուկ ծրագիրը մշակված է ամբողջ ընտանիքը դժբախտ պատահարներից պաշտպանելու համար: Բոլոր անդամները կարող են լինել ապահովագրված մեկ պայմանագրով: Դա ձեռնտու է, քանի որ բոլորի համար մեկ վկայագիր ձևակերպելիս Դուք ավելի քիչ կվճարեք, քան եթե ձեռք բերեք ապահովագրություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին:

Երեխաներ

«Երեխաներ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագիրը նախատեսված է մինչև 17 տարեկան երեխաների համար: Վկայագիրը գործում է և՛ տանը, և՛ դպրոցում, ինչպես նաև երեխաների` սպորտով զբաղվելու և բակում խաղալու ժամանակ: Ապահովագրությունը ձևակերպվում է 1 տարով:

Վարորդ

«Վարորդ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագիրը տրամադրում է ֆինանսական պաշտպանություն ինչպես վարորդի, այնպես էլ նրա ուղևորների համար ՃՏՊ-ի դեպքում: Վկայագիրը գործում է ավտոմեքենայի ապահովագրության առկայությունից անկախ, քանի որ տրամադրվում է հենց վարորդին:

Ակտիվ հանգիստ

«Ակտիվ հանգիստ» ապահովագրական ծրագիրը հատուկ մշակված է ակտիվ հանգստի սիրահարների և սպորտով զբաղվող մարդկանց համար (այդ թվում առավել վտանգավոր սպորտաձևերով, օրինակ՝ մոտոմրցարշավներ, ավտոմրցարշավներ, լեռնային հեծանիվ, թռիչք օդապարիկով, պարապլան, ժայռամագլցում և այլն):

 

Էջի աջ մասում գտնվող ֆայլերում կարող եք գտնել յուրաքանչյուր պրոդուկտի մանրամասն նկարագիրը:

 

Հետաքրքրու՞մ է որևէ պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2018-07-04 19:31:05