62

Դժբախտ պատահարներ



Քանի որ մենք ձգտում ենք դարձնել մեր ապահովագրությունը մաքսիմալ պարզ և թափանցիկ, այդ պատճառով ներկայացնում ենք ապահովագրական ծրագրի հիմնական բացառությունները: 

Ապահովագրական պատահար չեն հանդիսանում.

  1. Ռազմական գործողությունները, ինչպես նաև զորաշարժերը, ռազմական այլ միջոցառումները
  2. 14 տարեկան և բարձր տարիք ունեցող Ապահովագրված անձի կողմից դիտավորյալ հանցանք գործելու կամ հանցագործության մեջ մասնակցելու դեպքը
  3. Ապահովագրված անձի կողմից առանց տվյալ կարգի վարորդական իրավունքի փոխադրամիջոց վարելու կամ Ապահովագրված անձի կողմից փոխադրամիջոցի վարումը տվյալ կարգի փոխադրամիջոցի վարորդական իրավունք չունեցող անձին փոխանցելու դեպքը
  4. 14 տարեկան և բարձր տարիք ունեցող Ապահովագրված անձի ինքնասպանության. ինքնասպանության փորձի արդյունքում, եթե Պայմանագիր/Վկայագիրը գործում էր երկու տարուց պակաս, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հասցվել էր նման վիճակի երրորդ անձանց անօրինական գործողությունների արդյունքում
  5. Ապահովագրված անձի կողմից ալկոհոլային կամ այլ հարբեցման վիճակում փոխադրամիջոց վարելու, ինչպես նաև ալկոհոլային, թմրադեղային կամ թունավոր հարբեցման վիճակում գտնվող անձին փոխադրամիջոցի վարումը փոխանցելու դեպքը
  6. Օնկոլոգիական հիվանդություններ, ՁԻԱՀ- ով և այլ իմունոդեֆիցիտային հիվանդություններով անձանց

Եթե ապահովագրված անձը զբաղվում է ակտիվ սպորտի տեսակներով (ավտո և մոտոսպորտ, օդապարիկով թռիչքներ, կոնտակտային մենամարտեր, ալպինիզմ, լեռնային և ջրային զբոսաշրջություն, ստորջրյա նավարկություն, ձիարշավ և այլն), ապա անհրաժեշտ է ձեռք բերել հատուկ մշակված «Ակտիվ հանգիստ» փաթեթը, որի նկարագրությունը կարող եք գտնել այստեղ:

 

 

 

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:

Հրապարակված է՝ 2018-07-04 19:31:36