64



Ի՞նչ է պետք անել ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում:

 

Կարևորը խուճապի չմատնվելն է: Իսկ այս հարցի պատասխանի մանրամասն նկարագրությունը տեղադրված է «Գործողությունները ապահովագրական պատահարի դեպքում» էջում:

Ի՞նչ չափով են իրականացվում հատուցումներն ապահովագրության պայմանագրի գծով:

 

Ապահովագրական հատուցման չափը որոշվում է ապահովագրական գումարից տոկոսի չափով.

  • մարմնական վնասվածք` համաձայն Հավելված 1-ի
  • 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության, «հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերում` 

- հաշմանդամության I խումբ սահմանելու դեպքում` սահմանված ընդհանուր ապահովագրական գումարի 100 տոկոս

- հաշմանդամության II խումբ սահմանելու դեպքում` սահմանված ընդհանուր ապահովագրական գումարի 70 տոկոս

- հաշմանդամության III խումբ սահմանելու դեպքում` սահմանված ընդհանուր ապահովագրական գումարի 40 տոկոս

  • մահ` 100 տոկոս
  • աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում` բուժման յուրաքանչյուր օրվա համար ապահովագրական գումարի 0.4 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 90 օր:

 

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապահովովագրական ընկերություն ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում:

Տեղի ունեցած պատահարն ապահովագրական պատահար ճանաչելու համար Ապահովադիրը պետք է ներկայացնի գրավոր հայտային դիմում, որտեղ նշված են տվյալ իրադարձության առաջացման հանգամանքները, Ապահովագրողի պահանջով` Պայմանագրի բնօրինակը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բնօրինակը: Կախված պատահարի բնույթից` կարող են անհրաժեշտ լինել նաև այլ փաստաթղթեր, որոնք նշված են Դժբախտ պատահարներից ապահովագրության գործող Պայմաններում:

Ո՞ւր դիմել ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում:

 

Առաջին հերթին, եթե տեղի է ունեցել պատահար, որը բերել է վնասվածքի, անհրաժեշտ է առաջին հերթին դիմել բուժհաստատություն, որտեղ Ձեզ կցուցաբերեն բուժօգնություն և կնշանակեն բուժում, կամ կանչել շտապօգնություն:  

Բացի այդ, անհրաժեշտ է ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում պատահարի մասին հայտնել Ապահովագրողին 012-88-88-88 շուրջօրյա հեռախոսահամարով , իսկ տեղեկացնելուց հետո  ոչ ուշ քան պայմանագրում հստակ նշված ժամկետում այցելել ապահովագրական ընկերության Անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման կենտրոն՝ Վարդանանց 15/61 (Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկ) հասցեով, և լրացնել հայտային դիմում:

 

Ինչի՞ց է կախված ապահովագրության պայմանագրի արժեքը:

Ապահովագրական ռիսկերի համախմբից, Պայմանագրի գծով ապահովագրական գումարից, ապահովագրության ժամկետից, ինչպես նաև անձանց քանակից, որոնք ենթական են ապահովագրման մեկ Պայմանագրի գծով:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրության պայմանագիր ձևակերպելու համար:

Ապահովագրության պայմանագիրը կնքվում է Ձեր բանավոր դիմումի հիման վրա` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

Որտե՞ղ կարելի է ձևակերպել ապահովագրության պայմանագիր:

Ապահովագրության պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է դիմել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ցանկացած վաճառքի գրասենյակ, որոնց ցանկը կգտնեո այստեղ,  կամ կանչել մեր գործակալին, զանգելով 010-59-10-10՝ աշխատանքային ժամերին, 012-88-88-88՝ շուրջօրյա, կամ ձևակերպելով գործակալի կանչ կայքում՝ Կոնտակտներ բաժնում: Մեր աշխատակիցները/ներկայացուցիչները կպատասխանեն Ձեզ մոտ ծագած բոլոր հարցերին` կապված ապահովագրության պայմանների հետ, և կօգնեն արագ և ճիշտ ձևակերպել պայմանագիրը:

Հրապարակված է՝ 2018-03-23 19:16:09