Արտասահման մեկնողների ապահովագրություն
Էջը թարմացվել է 22.09.2022 06:56
Սակագներ (pdf, 200 kb)
Աջակցության ապահովագրության հայտարարագիր (msexcel, 11013 kb)
Գործուղման գնալիս ցանկացած մարդ կարող է հայտնվել չկանխատեսված իրավիճակում, որը պահանջում է լրացուցիչ ծախսեր, կապված հանկարծակի հիվանդությունների կամ վնասվածքների բուժման հետ, փոխադրման և այլն: Մենք առաջարկում ենք ապահովագրության ծրագրեր գործուղման կամ ուղղակի հանգստի համար արտասահման մեկնողների համար:
Իսկ ինչո՞ւ ՌԳՍ-ԲԻԶՆԵՍ «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆ»:
- Յուրօրինակ համապարփակ առաջարկ է՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար:
- Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
- Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
- Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
- Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկը տևում է մի քանի րոպե:
- Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
- Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և կուտակած փորձի վրա ՌԳՍ-ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:
Քանի որ մեր կորպորատիվ պրոդուկտները շատ ճկուն են, մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր ընկերության համար ամենահարմար տարբերակը: Ուղղակի զանգահարեք կամ գրեք մեզ:
Արմինե Բադալյան +(374 60) 62-20-20 լր. 1450