Բոնուս-Մալուս
Էջը թարմացվել է 12.01.2021 09:41
ԱՊՊԱ ապահովագրության պայմաններ (pdf, 2333 kb)
ԱՊՊԱ սակագներ (pdf, 404 kb)
Համաձայնեցված հայտարարագիր (pdf, 134 kb)
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու լիազորագիր անհատների համար (pdf, 38 kb)
Վերանորոգող կազմակերպություններ (pdf, 53 kb)
Բոնուս-Մալուսը համակարգ է, համաձայն որի ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի (լիազորված տիրպետողի և/կամ ապահովադրի) ապահովագրական պատմության հիման վրա. Կարգապահ վարորդներին տրամադրվում են զեղչեր, իսկ վթարներ ունեցող վարորդներին՝ հավելավճարներ:
Համակարգը գործում է 2013թ. հունվարի 1-ից:
Բոնուս-Մալուսի դաս |
Գործակից (տոկոսային արտահայտությամբ) |
Դաս 22 | 250% |
Դաս 21 | 250% |
Դաս 20 | 250% |
Դաս 19 | 200% |
Դաս 18 | 144% |
Դաս 17 | 140% |
Դաս 16 | 132% |
Դաս 15 | 124% |
Դաս 14 | 116% |
Դաս 13 | 112% |
Դաս 12 | 108% |
Դաս 11 | 104% |
Դաս 10 | 100% |
Դաս 9 | 97% |
Դաս 8 | 94% |
Դաս 7 | 91% |
Դաս 6 | 88% |
Դաս 5 | 85% |
Դաս 4 | 82% |
Դաս 3 | 75% |
Դաս 2 | 65% |
Դաս 1 | 50% |
Ի՞նչպես է որոշվում Բոնուս-Մալուսի դասը:
- Առաջին անգամ ապահովագրվելիս Դուք ունենում եք 10րդ դաս (100%):
- Եթե Դուք ճանաչվել եք վթարի մեղավոր կողմ, ապա 4 դաս կբարձրանաք: Օրինակ. ունեք 10րդ դաս (100%) և ունեցել եք վթար: Այդ դեպքում Ձեր նոր դասը կլինի 14րդ դասը (116%):
- Եթե Դուք չեք ճանաչվել վթարի մեղավոր կողմ մեկ տարվա ընթացքում, ապա Ձեր դասը 1-ով կնվազի: Օրինակ. ունեք 14րդ դաս և մեկ տարի չեք ունեցել վթար: Այդ դեպքում Ձեր նոր դասը կլինի 13րդ դասը (112%):
- Եթե Դուք ունեք 14-ից ավելի բարձր դաս և 4 տարի անընդմեջ չունենաք վթար, ապա Ձեր դասը կդառնա 10րդ դաս: Օրինակ. Դուք ունեցել եք 2 վթար մեկ տարվա ընթացքում և Ձեր դասը դարձել է 18րդ դաս (144%): 4 տարվա ընթացքում վթար չունենալու դեպքում Ձեր դասը կհասնի 14րդ դասի, և եթե 1 տարի էլ վթար չունենաք այն կդառնա 10րդ դաս:
Առաջացա՞ն հարցեր: Խնդիր չկա: Ուղղակի զանգահարեք մեզ (010) 59 10 10 հեռախոսահամարով՝ մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: