Հակաիրավական գործողություններ
Էջը թարմացվել է 14.03.2023 06:01
Համաձայնեցված հայտարարագիր (pdf, 134 kb)
ԱՊՊԱ ինքնակարգավորման ուղեցույց (pdf, 57 kb)
Փորձագետներ (pdf, 65 kb)
Վերանորոգող կազմակերպություններ (pdf, 102 kb)
Լիազորագիր անհատների համար (pdf, 1356 kb)
Լիազորագիր իրավաբանական անձանց համար (pdf, 1359 kb)
Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու դիմում (msexcel, 14 kb)
Ապահովագրական հատուցման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում (msexcel, 15 kb)
Լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում (msexcel, 21 kb)
Կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում (msexcel, 24 kb)
Կրկնակի (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում (msexcel, 14 kb)
Գույքի վերանորոգման տարբերակ ընտրելու մասին դիմում (msexcel, 14 kb)
Հայտարարություն տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ (msexcel, 11 kb)
Ապահովագրական պատմության վերանայման վերաբերյալ դիմում (msexcel, 15 kb)
Գործողություններ երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում
- Անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
- Ոստիկանության աշխատակիցը պետք է մոտենա դեպքի վայր զննման ակտ կազմելու (ծայրահեղ դեպքում արձանագրություն) համար:
- Ինչպես նաև անհրաժեշտ է դիմում ներկայացնել տարածքային ոստիկանական բածանմունք՝ քրեական գործ հարուցելու դիմում ներկայացնելու համար: Առձեռն պետք է ստանաք թերթիկ տեղեկանք:
- Դիմումի մեջ ոչ մի դեպքում մի նշեք, որ հրաժարվում եք որևէ մեկի նկատմամբ Ձեր նյութական պահանջից, որ վնասը Ձեր համար էական չէ, և Դուք դիմել եք միայն տեղեկանքի համար: Նմանատիպ ձևակերպումը ապահովագրական ընկերությանը զրկում է վնասի փոխհատուցման պահանջի իրավունքից և կարող է հիմք հանդիսանալ հայցի մերժման:
- Զանգահարեք ընկերության միասնական հերթապահական կենտրոն (012) 88 88 88
- Պահպանեք մեքենան վնասված վիճակում մինչ մեր մասնագետի զննումը:
- Դեպքի տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է լրացնել ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցում ստանալու դիմում առցանց՝ դիմումին կցելով փաստաթղթերի հետևյալ ցանկը.
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
- ԿԱՍԿՈ պայմանագիր:
Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատերը.
- Սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու համար լիազորագիր` ֆիզիկական անձանց համար հաստատված նոտարով, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով: Եթե ՏՄ պատկանում է իրավաբանական անձի` ՏՄ վարելու լիազորագիր կամ երթուղային թերթիկ:
- ՏՄ պետական գրանցման վկայականը (գրանցման վկայական):
- Եթե ՏՄ գնվել է լիզինգով` լիզինգային պայմանագիրը, իսկ վարկով ձեռք բերված լինելու դեպքում` վարկային պայմանագիրը:
- Թերթիկ-արձանագրություն ոստիկանությունից:
- Քրեական գործ հարուցելու վերաբերյալ մերժման կամ հարուցման մասին արձանագրություն:
- Բանկային ռեկվիզիտները փոխհատուցման փոխանցման համար:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88: