Բնակելի գույք
Էջը թարմացվել է 13.12.2021 14:33
Գույքի ապահովագրություն
Գույքն ապահովագրված է վարկի մնացորդի չափով։
Ոչ պայմանական չհատուցվող գումար (յուրաքանչյուր և ցանկացած պատահարի համար)
Հրդեհի և այլ վնասների դեպքում․ Ապահովագրական գումարի 1% (նվազագույնը 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ)
Երկրաշարժի դեպքում․ Ապահովագրական գումարի 2% (նվազագույնը 400,000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ)
Ապահովագրական պատահարներ
Հրդեհ, պայթյուն, ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու և հրդեհամարման համակարգերի վթարի, վնասման պատճառով ջրից վնասում, հարևան տարածքներից ջրի և այլ հեղուկների ներթափանցում, ՏՄ միջոցների վրաերթ և/կամ կենդանու հետ բախում, ապահովագրության օբյեկտի վրա ծառերի, թռչող սարքերի, դրանց մասերի կամ բեռի վայր ընկնել, տարերային աղետներ, այդ թվում՝ երկրաշարժ, կոտրանքով գողություն, ավազակություն, այլ անձանց կողմից գույքի դիտավորությամբ ոչնչացում (վնասում)՝ համաձայն Պայմանների 3.3.1 կետի:
Ապահովագրական պատահարի մասին տեղեկացման կարգ
Պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի մասին անհրաժեշտ է անհապաղ (ոչ ուշ քան 48 (քառասունութ) ժամվա ընթացքում) հայտնել Ապահովագրողին՝ զանգահարելով +(37412) 88-88-88 շուրջօրյա հեռախոսահամարով:
Պայմանագրի անբաժանելի մաս կազմող փաստաթղթեր