ԱՎՏՈ +
Էջը թարմացվել է 10.08.2023 08:30
ԿԱՍԿՈ պրոդուկտի մատչելի տարբերակ է` առանց առևանգման և տարերային աղետներ ռիսկերի։ Ապահովագրում է ԱՊՊԱ պատահարում տուժող կողմին, եթե վնասը գերազանցում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսած առավելագույն հատուցման գումարը։
Ո՞ր մեքենաները կարող են ապահովագրվել
Անհրաժեշտ է համապատասխանություն թվարկված բոլոր պայմաններին․
- Առկա է մեր Ընկերության հետ կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր
- Շուկայական արժեքը 3,000,000-ից 20,000,000 դրամ է
- Ավտոմեքենան արտադրված է առավելագույնը 15 տարի առաջ
Ո՞վ կարող է կնքել պայմանագիր
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օրինական հիմքով տիրապետում է ավտոմեքենան
Ի՞նչ ժամկետով է կնքվում պայմանագիրը
365 օր
Ի՞նչն է համարվում ապահովագրական պատահար
Ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում ԱՊՊԱ շրջանակներում սեփականատերը ճանաչվել է տուժող կողմ և ստացել է մեքենային կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում։
Որքա՞ն է հատուցման առավելագույն չափը
- Առողջությանը պատճառված վնասների գծով` մինչև 6,000,000 դրամ,
- Բոլոր ապահովագրված անձանց գծով՝ մինչև 36,000,000 դրամ
- Յուրաքանչյուր ապահովագրված ԱՄ-ին պատճառված վնասի գծով՝ մինչև 3,000,000 դրամ
Որքա՞ն արժե պայմանագիրը
Ապահովագրավճարը կախված է ապահովագրվող ավտոմեքենայի շուկայական արժեքից․
- 5,000 դրամ՝ 3,000,000-5,000,000 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար
- 6,500 դրամ՝ 5,000,000-10,000,000 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար
- 8,500 դրամ՝ 10,000,000-20,000,000 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար