Ընկերության մասին
Էջը թարմացվել է 14.12.2020 10:47
Ներքին կազմակերպչական կառուցվածք (pdf, 157 kb)
ISO 9001-2015 վկայական (pdf, 633 kb)
ISO 27001:2013 վկայական (pdf, 148 kb)
Ապրանքային նշան (image, 493 kb)
«Ռոսգոսստրախ-Արմենիա» Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է, որը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է զանազան ապահովագրական ծառայություններ բազմաթիվ տեսակի ռիսկերից պաշտպանելու նպատակով:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. և գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «Ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ (10,8 միլիոն ԱՄՆ դոլար): Ընկերությունում աշխատում է ավելի քան 2100 մարդ, այդ թվում մոտ 1800 ապահովագրական գործակալներ: Նրանցից շատերը Հայաստանի ապահովագրական շուկայի լավագույն մասնագետներից են:
2011 թվականի դեկտեմբերին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանի ապահովագրական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ցանկում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության վկայականը: Որպես սերտիֆիկացնող մարմին հանդես է եկել աշխարհահռչակ Moody International կազմակերպությունը: Այսօր ընկերությունում գործում է նորագույն ISO 9001:2015 վկայականը, որը տրվել է Բրիտանիայի Ստանդարտների Ինստիտուտի (BSI) կողմից: 2018 թվականից TUV ընկերության կողմից տրվել է նաև տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի պահանջներին համապատասխանության ISO 27001:2013 վկայականը:
Գործունեության ընդամենը երեք տարվա ընթացքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը կարողացավ գրավել առաջատարի դիրքը և այսօր վստահաբար առաջնորդում է շուկան՝ միևնույն ժամանակ հանդիսանալով հանրապետությունում ամենաարագ զարգացող ընկերություն: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ ունի սպասարկման կետերի ամենալայն ցանցը և ներկայացված է ՀՀ ողջ տարածքում, ունի հաճախորդների սպասարկման 46 գրասենյակ, այդ թվում 15 գրասենյակ Երևանում, և 31 մարզերում: Երևանում բացված է Հայտերի Կարգավորման Միասնական Կենտրոն, այն թույլ է տալիս արագ և արդյունավետ կարգավորել ապահովագրական պատահարները: Հայտերի Կարգավորման Միասնական Կենտրոնի հիման վրա գործում է բազմաալիք կոնտակտ կենտրոն, որի աշխատակիցները շուրջօրյա ընդունում են հայտեր ապահովագրական պատահարների մասին, ինչպես նաև հաճախորդներին տրամադրում են հայտերի կարգավորման հարցերով տեղեկատվական աջակցություն: 2012 թվականի մայիսին սկսեց գործել անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման կենտրոնը, որտեղ ընկերության հաճախորդները կարող են կարգավորել հայտերը կապված առողջությանը պատճառած վնասների հետ: Այնտեղ նրանք կարող են նաև ստանալ ընկերության բարձրակարգ բժիշկ-փորձագետների խորհրդակցություն:
Համաձայն մարքեթինգի դեպարտամենտի կողմից անցկացվող հետազոտությունների տվյալների ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ապրանքանիշը Հայաստանի ամենաճանաչված ապահովագրական ապրանքանիշն է: Ապրանքանշի ճանաչելիությունը կազմում է 96%, առաջին նշումով՝ 42%, ընկերությունը 2 անգամ գերազանցում է իր ամենամոտ մրցակցին: