Arm

Աշխատանք

Էջը թարմացվել է 15.05.2020 10:30

Մենք միշտ ունենք հետաքրքիր առաջարկներ

Ինչպես գիտեք ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամենախոշորն է Հայաստանում: Մենք ունենք գրասենյակների ամենամեծ ցանցը, ավելի քան 350 հաստիքային աշխատակից, և ամենաշատ գործակալների, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ ապահովագրությունը Հայաստանում դառնում է ավելի հասանելի, որակյալ և հուսալի:

Զարգացած երկրներում ապահովագրությունը վաղուց դարձել է կյանքի անբաժանելի մաս: Մենք դեռ հեռու ենք արևելյան երկրներից, սակայն վստահ քայլեր ենք անում մեր երկրում քաղաքակիրթ ապահովագրական մշակույթ ձևավորելու, քաղաքակիրթ ապահովագրական շուկա ստեղծելու ուղղությամբ: Ահա թե ինչու մենք միշտունենք հետաքրքիր առաջարկներ ամենատարբեր մասնագիտություններ և միանգամայն տարբեր սպասումներ ունեցող մարդկանց համար:

 

Ո՞ր հատկանիշներն ենք մենք կարևորում

Ու՞մ համար են միշտ բաց մեր ընկերության դռները.

Համաձայնվեք, որ ժամանակակից աշխարհում, բիզնեսում և տնտեսության մեջ գրեթե չկան հեշտ խնդիրներ և պարզ լուծումներ: Այսօր ամենուր պահանջվում են նոր մոտեցումներ, նոր տաղանդներ, հինը նորովի արժևորելու, ավելի մեծ նպատակներ առաջադրելու և համարձակ լուծումներ տալու անհրաժեշտություն:

 

Եվ այսպես մենք որոնում ենք մարդկանց, ովքեր

  • Ազնիվ են, աշխատասեր ու սրտացավ,
  • Սիրում են սովորել եւ պատրաստ են թիմում աշխատել,
  • Ընդունակ են առաջարկել նոր մտքեր և հիմնավորել դրանց նպատակահարմարությունը,
  • Կարող են սահմանել հավակնոտ նպատակներ և հասնել դրանց կատարմանը,
  • Կարող են լուծել բարդ խնդիրներ և պատրաստ են ստանձնել պատասխանատվություն:

 Եթե Դուք օժտված եք այս ունակություններից գոնե մի քանիսով, վստահ եք Ձեր ուժերին և եթե Ձեզ հետքրքրիր է ապահովագրության ոլորտն, ապա իմացեք, որ Ձեզ սպասում են ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունում:

 

Ի՞նչ ենք մենք առաջարկում

  • Կայուն աշխատանք խոշոր և հեղինակավոր ընկերությունում, և դա, անշուշտ, պատվաբեր է:
  • Մրցունակ աշխատավարձ և արդար պարգևատրման համակարգ:
  • Դառնալ մեծ ու կենսուրախ աշխատակազմի անդամ, ձեռք բերել նոր և հետաքրքիր ծանոթություններ և ստեղծել ամուր կապեր:
  • Մասնակցել տարբեր դասընթացների հետագա մասնագիտական զարգացման և որակավորման բարձրացման համար:
  • Յուրաքանչյուր աշխատակցի ընձեռում ենք մասնագիտական  աճի իրական հնարավորություններ:

 

Հետաքրքրե՞ց Ձեզ մեր թիմին միանալու հեռանկարը: Եթե այո, ապա գրե՛ք, զանգահարե՛ք. ուրախ կլինենք ծանոթանալ և դիտարկենք մեր հետագա համագործակցության հնարավորությունները

Մեր հեռախոսահամարն է +(37410) 59-10-10, լրացուցիչ 1720

hr@RGS.am