Arm

Երեխաներ

Էջը թարմացվել է 12.05.2020 16:43

Երեխաներ

«Երեխաներ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագիրը նախատեսված է մինչև 17 տարեկան երեխաների համար: Վկայագիրը գործում է և՛ տանը, և՛ դպրոցում, ինչպես նաև երեխաների` սպորտով զբաղվելու և բակում խաղալու ժամանակ: Ապահովագրությունը ձևակերպվում է 1 տարով:

 

Ո՞վ կարող է ապահովագրվել

Ապահովագրվել կարող է ցանկացած անձ (3-17 տարեկան):

 

Ո՞վ չի կարող ապահովագրվել

  • «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք
  • Կայուն նյարդային կամ հոգեբանական խախտումներով և/կամ հիվանդություններով տառապող անձինք
  • Անձինք, ովքեր հաշվառված են նյարդահոգեբանական և/կամ նարկոլոգիական և/կամ հակատուբերկուլյոզային դիսպանսերներում
  • Ստացիոնար, ամբուլատոր բուժման կամ հետազոտության մեջ գտնվող անձինք (մինչև նրանց լրիվ բուժվելը)
  • ՁԻԱՀ-ով կամ այլ իմունոդեֆիցիտային հիվանդություններով անձինք
  • Հետախուզման մեջ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձինք
  • Առողջական վիճակից ելնելով` մշտական խնամքի կարիք ունեցող անձինք 

 

Ի՞նչն է համարվում ապահովագրական պատահար

  • դժբախտ պատահար
  • սխալ բժշկական մանիպուլյացիաների
  • քիմիական նյութերով և կենսաբանական ծագման թույներով (այդ թվում` բոտուլոտոքսինով) հանկարծակի սուր թունավորման
  • շնչահեղձման` շնչուղիներ օտար մարմնի հանկարծակի ընկնելու
  • ջրահեղձման
  • անաֆիլակտիկ շոկի
  • մարմնի գերսառեցման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքներ, «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերում կամ մահ:  

 

Ի՞նչ արժե

Դժբախտ պատահարներից ապահովագրության «ԵՐԵԽԱՆԵՐ» ծրագրի արժեք սկսում է 4 100 դրամից: