Առևտրային գույք
Էջը թարմացվել է 13.12.2021 14:35
Առևտրային գույքի ապահովագրության պայմաններ (pdf, 848 kb)
Նոր բան (pdf, 848 kb)
Գույքի ապահովագրություն
Գույքն ապահովագրված է վարկի մնացորդի չափով։
Ոչ պայմանական չհատուցվող գումար (յուրաքանչյուր և ցանկացած պատահարի համար)
Հրդեհի և այլ վնասների դեպքում. Ապահովագրական գումարի 1% (նվազագույնը 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ)
Երկրաշարժի դեպքում. Ապահովագրական գումարի 2% (նվազագույնը 400,000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ)
Ապահովագրական պատահարներ
Ապահովագրված գույքի կորուստ/ոչնչացում և/կամ վնասում հետևյալ իրադարձությունների արդյունքում.
1. Հրդեհ` համաձայն Պայմանների 2.3.1. կետի,
2. Կայծակնահարություն` համաձայն Պայմանների 2.3.2. կետի,
3. Կենցաղային նպատակներով օգտագործվող գազի պայթյուն` համաձայն Պայմանների 2.3.3. կետի,
4. Շոգեկաթսաների, գազապահեստարանների, գազամուղների, մեքենասարքավորումների, սարքերի և ճնշման տակ աշխատող համանման այլ սարքերի, սարքավորումների պայթյուն` համաձայն Պայմանների 2.3.4. կետի,
5. Ջրից (կամ այլ հեղուկներից) վնասում ջեռուցման, կոյուղու, ջրամատակարարման և/կամ ջրի (կամ այլ հեղուկների) օգտագործմամբ հրդեհամարման համակարգերի և/կամ ապահովագրության պայմանագրում սահմանված համանման այլ համակարգերի խողովակաշարերի վնասման
արդյունքում` համաձայն Պայմանների 2.3.5. կետի,
6. Տարերային աղետներ` համաձայն Պայմանների 2.3.6. կետի,
7. Պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով գողություն, կողոպուտ և/կամ ավազակություն` համաձայն Պայմանների 2.3.7. կետի,
8. Երրորդ անձանց հակաիրավական գործողություններ` համաձայն Պայմանների 2.3.8. կետի,
9. Ցամաքային տրանսպորտային միջոցների վրաերթ ` համաձայն Պայմանների 2.3.10. կետի,
10.Կառավարվող թռչող սարքերի և/կամ դրանց բեկորների և/կամ դրանցից բեռների վայր ընկնելը` համաձայն Պայմանների 2.3.11. կետի,
11. Ծառերի, խոշոր թփերի, սառույցի և ձյան բեկորների և այլ առարկաների հանկարծակի և անկանխատեսելի վայր ընկնելը` համաձայն Պայմանների 2.3.12. կետի:
Պարտադիր պայմաններ
Պայմանագրի նկատմամբ կիրառվում են նաև հետևյալ պարտադիր պայմանները, լրացուցիչ դրույթները և բացառությունները`
- Միջին հատուցման դրույթ`
Եթե Պայմանագրով ապահովագրված գույքն ունի ավելի մեծ արժեք, քան հայտարարագրված ապահովագրական գումարը, ապա Պայմանագիրը ենթակա է միջին հատուցման դրույթի կիրառման, ինչը նշանակում է, որ Ապահովագրողն իրավունք ունի ցանկացած վնաս կամ կորուստ հատուցել նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրական գումարի հարաբերությունն է սույն
պայմանագրով ապահովագրված գույքի ամբողջ արժեքին:
- Նյութական անվտանգության դրույթ՝
1. Պայմանագրի ներքո տեղի ունեցած ցանկացած ապահովագրական պատահարի հետևանքով գույքին պատճառված վնասը կամ կորուստը ենթակա չէ ապահովագրական հատուցման, քանի դեռ, արտաքին դռները, պատուհանները և վերնափեղկերը պաշտպանող սարքերը, ինչպիսիք են պատուհանի փականները և սողնակները չեն գտնվում սարքին և գործարկված վիճակում այն
ժամանակահատվածում, երբ Պայմանագրում նշված ապահովագրության տարածքը մնում է առանց հսկողության:
2. Պատուհանների փականները, որոնք տեղադրված են բացվածքների կամ ճեղքերի վրա, ինչպիսիք են վերնափեղկերը և այլն, պետք է փակված լինեն ամեն անգամ, երբ Պայմանագրում նշված ապահովագրության տարածքը մնում է առանց հսկողության:
- Ձայնաազդանշանային համակարգի պարտադիր առկայության և/կամ 24 ժամյա պահակային հսկողության պայման:
- ՀՀ ՏԿԱԻՆ պահանջներին համապատասխան բավարար քանակությամբ կրակմարիչների առկայության պայման և/կամ Հակահրդեհային համակարգի առկայության պայման (եթե առկա է),
- Պայմանագրում նշված ապահովագրության տարածքի վերանորոգման հետևանքով առաջացած ցանկացած վնաս ենթակա չէ հատուցման,
- Բացառվում են սարքավորումների մեխանիկական վնասվածքները,
- Բացառվում են էլեկտրական հոսանքի տատանման, լարման կտրուկ բարձրացման կամ կարճ միացման հետևանքով առաջացած վնասները,
- Բացառվում են հակահրդեհային նորմերի խախտման հետևանքով առաջացած վնասները,
- Բացառվում են Ապահովադրի աշխատակազմի անզգուշությունը, չկանխամտածված սխալները և վերջիններիս կողմից հասցված միտումնավոր վնասները,
- Պարտադիր պայման է, որ Պայմանագրի կնքման պահին առկա չլինեն որևիցե հայտնի կամ հայտարարված վնասներ։
Ապահովագրական պատահարի մասին տեղեկացման կարգ
Պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի մասին անհրաժեշտ է անհապաղ (ոչ ուշ քան 5 (հինգ) օրացուցային օրվա ընթացքում) հայտնել Ապահովագրողին՝ զանգահարելով +(37412) 88-88-88 շուրջօրյա հեռախոսահամարով:
Պայմանագրի անբաժանելի մաս կազմող փաստաթղթեր